«Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպ»-ի տնօրեն, «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի  ղեկավարած  Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է։ Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Սեդրակ Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: