Անորոշ մթնոլորտում մեկնարկել է ՄԱԿ հովանու ներքո միջսիրիական բանակցությունների հերթական փուլը

Անորոշ մթնոլորտում մեկնարկել է ՄԱԿ հովանու ներքո միջսիրիական բանակցությունների հերթական փուլը
Միջսիրական բանակցությունների հերթական փուլն է մեկնարկել այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Այն ընթանում է ՄԱԿ հովանու ներքո: Նշենք, որ այս բանակցությունների նախորդ ութ հանդիպումները տեղի են ունեցել Ժնեւում, սակայն որեւէ արդյունք չեն տվել:



Ի տարբերություն նախորդ փուլերի, այս անգամ բանակցությունները կտեւեն ընդամենը երկու օր: Վերջին ժնեւյան խորհրդակցությունները, որոնք տեղի ունեցան անցած տարի դեկտեմբերի կեսերին, ավարտվեցին փոխադարձ մեղադրանքներով եւ հնարավոր չեղավ այդպես էլ ուղղակի բանակցություններ սկսել: Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան այդ փուլը որակեց որպես «ոսկե հնարավորությունը ձեռքից բաց թողնել» եւ մատնանշեց, որ երկու կողմերն էլ բանակցությունների ընթացքում ստեղծեցին բացասական եւ անպատասխանատու մթնոլորտ, անընդհատ նախապայմաններ առաջ քաշելով:



Այս բանակցությունները կընթանան Սոչիում տեղի ունենալի համասիրիական կոնգրեսի նախընթացին, որն էլ կոչված է լինելու որոնել եւ գտնել ելքեր եւ կարգավորման ուղիներ Սիրիական հակամարտության: Սոչիի կոնգրեսին մասնակից պատվիրակների թիվը արդեն անցել է 1.5 հազարը: Ընդ որում ներկա են լինելու ինչպես ռեգիոնալ, այնպես էլ գլոբալ խաղացողները:



Մոսկվան, Թեհրանն ու Անկարան պնդում են, որ Սոչիում անցկացվելիք կոնգրեսը դրականորեն է նպաստելու Սիրիական հակամարտության` փակուղում գտնվող Ժնեւյան բանակցային գործընթացին եւ օժանդակելու է, որպեսզի կյանքի կոչվել սկսեն ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւը, որը ենթադրում է նաեւ սահմանադրական բարեփոխումներ Սիրիայի Արաբական Հանրապետությունում:Ի դեպ հենց սահմանադրական փոփոխությունների էությունն էլ քննարկվելու է Վիեննայի բանակցություններում, որի մասին արդեն հայտարարել է Ստեֆան դե Միստուրան:



Ասում են վատ նշան է, սակայն բանակցությունները դեռ չմեկնարկած եւ կողմերը եւ փորձագետներ ըհայտարարում են, որ փակուղուց ելքեր դժվար է գտնվեն եւ մեծ սպասելիքներ ունենալ Վիեննայի բանակցություններից պետք չէ: Ավելին, Դամասկոսն առհասարակ գտնում է, որ Ստեֆան դե Միստուրան այլեւս չի կարող շարունակել իր առաքելությունը եւղեկավարել Ժնեւյան գործընթացը ռեւերանս անելով Սոչիի ազգային երկխոսության կայանալիք կոնգրեսին:



ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի մոտ առկա վճռականության պակասը հենց այն գայթաքարն է, որն էլ մեջտեղ բերելով, Դամասկոսը ԱԳՆ տեղակալի մակարդակով կասկածի տակ է առնում նրա` իր վրա դրված առաքելության հետագա շարունակման նպատակահարմարությունը, ինչպես փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը:Միավորված ընդդիմությունն էլ իր հերթին է կարծում,որ իրադրությունը բանակցային գործընթացում փակուղային է, սակայն մեղադրական սլաքներն ուղղում է Դամասկոսի կողմը:



**RIA Novosti**