Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը պաշտոնաթող է եղել

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետը պաշտոնաթող է եղել
Պաշտոնաթող է եղել Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Պոլ Ռոմերը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը: Ռոմերն այդ պաշտոնը զբաղեցրել է 15 ամիս: Հայտնի է, որ Ռոմերը ցանկություն է հայտնել վերադառնալ իր նախկին աշխատանքին` Նյու-Յորքի համալսարան:



Պարբերականը նաեւ նշում է, որ իր պաշտոնավարման ողջ ընթացքում նա մշտապես խնդիրներ է ունեցել Համաշխարհային բանկի հաստիքային տնտեսագետների հետ: