Facebook-ը ժամանակի չափման նոր միավոր է ստեղծում

Facebook-ը ժամանակի չափման նոր միավոր է ստեղծում
Facebook սոցիալական ցանցի ծրագրավորողները ժամանակի չափման նոր միավոր են մշակել: Այն հիմնականում օգտագործվելու է այն մարդկանց կողմից, ովքեր զբաղվում են ֆիլմերի եւ տեսանյութերի ստեղծմամբ:



Նոր միավորը կոչվում է flick, որը հավասար է 1/705,6 մլն վայրկյանի: The Verge-ի փոխանցմամբ, նոր միավորը կթեթեւացնի վիդեոհոլովակների ստեղծման աշխատանքը, քանի որ ավելի հստակ կօգնի չափել կադրի տեւողությունը եւ սինխրոնիզացիան: