Հայտարարություն

Հայտարարություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերություն) տեղեկացնում է, որ օպտիմալացման նպատակով փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում: Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլեւին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն:



Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, եւ լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը: Այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որեւիցե փոփոխություն տեղի չի ունեցել:



Այսպիսով, վերը նշված փոփոխությունը կատարվել է միայն կառուցվածքային օպտիմալացման նպատակով, եւ այն որեւէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա: