UBS-ը բիթկոինը որակել է որպես սպեկուլյատիվ ներդրում

UBS-ը բիթկոինը որակել է որպես սպեկուլյատիվ ներդրում
UBS բանկի նախագահ **Աքսել Վեբերը** հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը բիթկոինը դիտարկում է որպես սպեկուլյատիվ ակտիվի տեսակ: Այս մասին հայտնում է RNS-ը:



«Բիթկոինն ակնհայտորեն հանդիսանում է սպեկուլյատիվ ներդրում: Ես այն չեմ կարող անվանել արժույթ: Մասնավոր հաճախորդները չեն կարող իրենց թույլ տալ նման ճոխություն եւ բիթկոինը արժույթ որակելով ռիսկի գնալ եւ ներդրումներ կատարել բիթկոինում: Բացի այդ նրանք չունեն բավարար գիտելիքներ բիթկոինի մասին»,- հայտարարել է Վեբերը՝ **Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումի** ժամանակ:



Վեբերը նաեւ նշել է իր խոսքում, որ ֆինանսական կառույցները պետք է ամեն բան անեն, որպեսզի այն հաճախորդները, որոնք բավարար գիտելիքներ չունեն բիթկոինի մասին, չդառնան խաբեության զոհ եւ լինեն պաշտպանված: