Շաքարը ռուսական մանրածախ շուկայում թանկացել է, մեծածախում` էժանացել

Շաքարը ռուսական մանրածախ շուկայում թանկացել է, մեծածախում` էժանացել
Հունվարի 11-18-ի ընթացքում դոլարի փոխարժեքը նվազել է -0,5%-ով,ինչը նպաստել է,որ շաքարի գինը ռուբլով արտահայտված նվազի մոսկովյան մեծածախ շուկայում 0,50 ռուբլի մեկ կիլոգրամում: Կրասնոդարի մեծածախ շուկայում սակայն շաքարի գինը աճել է 0,50 ռուբլի մեկ կիլոգրամում: Դոլարով արտահայտված շաքարի գինը Մոսկվայի մեծածախ շուկայում նվազել է $0,006, Կրասնոդարում աճել է`$0,011 միավոր կիլոգրամում:



Այնուհանդերձ սպառողին շաքարը հասնում է մի փոքր ավելի թանկ, ինչը պայմանավորված է շուկայի հիմնական խաղացողներով: Մանրածախ գնի աճն Ռուսաստանում անդրադարձել է արդեն Ուզբեկստանի շուկայի վրա: Այստեղ արդեն մեկ տոննայի արժեքը հազել է $530 այն դեպքում, երբ ուզբեկական կառավարությունը որոշակի հարկային զիջումների է գնացել գնային կայունությունը պահպանելու համար:Որոշ մեծածախ խաղացողներ շաքարի գինը մեկտոննայի դիմաց հասցրել են $600-ի: Հետխորհրդային տարածքի մյուս շուկաներում ռուսական շաքարի մանրածախ գնի տատանումն էական ազդեցություն չի գործել: Այս մասին հայտնում է sugar.ru-ն: