Ֆուտբոլի 2018 թ. Աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն

Ֆուտբոլի 2018 թ. Աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն
Այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից առաջ,որ տեղի է ունենալու Ռուսաստանում, ՌԴ հատուկ ծառայությունները անվտանգության արտակարգ միջոցառումներ կձեռնարկեն: Մասնավորապես կդադարեցվեն արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների գործունեությունը, ինչիմասին արդեն իսկ ԱԴԾ-ն գրություններով իրազեկել է այդ ձեռնարկությունների ղեկավարներին: Այս մասինհայտնում է Коммерсантъ պարբերականը:



Գրություններում նաեւ Մունդիալի օրերին անվտանգության կանոնների մասին ցուցումներ են տրված ձեռնարկությունների ղեկավարությանը: Հատկապես շեշտադրվել են այն ձեռնարկությունների աշխատանքների դադարեցումը, որոնց արտադրական պրոցեսում կիրառվում են քիմիական նյութեր, տարբեր տեսակի ճառագայթներ եւ այլն: Եթե արտադրական պրոցեսը դադարեցնելն անհնար է, ապա ձեռնարկությունը պարտավոր է գրավոր տեղեկացնել ԱԴԾ-ին բացատրելով նաեւ անհնարինության պատճառները: