Հայկական գյուղատնտեսական արտադրանքը եւ ռուսական շուկան

Հայկական գյուղատնտեսական արտադրանքը եւ ռուսական շուկան
Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ հայկական գյուղատնտեսական արտադրանքի` ռուսական շուկա արտահանման հնարավորություններին: Ներկայացնելով հայաստանյան գյուղոլորտն ու այդտեղ առկա ծրագրերը,որոնց ընդհանուր միտումը արդյունաբերական մակարդակի հասնող գյուղատնտեսություն ունենալն է ինտենսիվ այգիների, ջերմոցների եւ նոր` կաթիլային ոռոգման համակարգի անցման ու պետական աջակցությամբ գյուղտեխնիկայի լիզինգի միջոցով, Կարեն Կարապետյանը նշել է, որ հիմնական խնդիրը մնում է Վերին Լարսի հաղորդակցության ուղին, որտեղ առաջացած խնդիրներն են, որ զգացնել են տալիս իրենց, ինչքան էլ որ լինեն տեխնիկական եւ կապված լինեն եղանակային պայմանների եւ սեզոնային ծանրաբեռնվածության հետ:



ՀՀ վարչապետը նշել է, որ արդյունաբերական գյուղոլորտը ենթադրում է նաեւ արտահանման աճ, ներառյալ նաեւ արտահանում դեպի ռուսական շուկա: Նա նաեւ նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում այլընտրանքային հաղորդակցության ուղիների հետ կապված, ինչպես նաեւ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայկական արտադրանքն ավելի մեծ ծավալներով ներկայացված լինիամենատարբեր ցուցադրություններում, ինչը կարող է նպաստել նոր շուկաների նվաճմանը: