ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հայաստանյան բիզնես կլիմայի առավելություններին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հայաստանյան բիզնես կլիմայի առավելություններին
Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հարցազրույց է տվել ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը: Հարցազրույցի ընթացքում ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել ռուսական բիզնեսին, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ Ճապոնիայի հետ առեւտրի հարցում ունի արտոնությունները: Խոսքը այսպես կոչված GSP-ի մասին է:



Բացի այդ Հայաստանը հանդիսանում է աշխարհի այն տասը պետություններից մեկը, որը ունի ԵՄ GSP+ համակարգից օգտվելու արտոնություն, ինչը թույլ է տալիս դեպի ԵՄ արտահանել արտոնյալ պայմաններով ավելի քան 6400 անուն ապրանքներ: Այս տարվա հունվարից Հայաստանը միացել է նաեւ REX համակարգին, ինչն իր հերթին նշանակում է, որ կազմակերպությունները, որոնք արդեն միանգամ գրանցվել են էլեկտրոնային եղանակով այլեւս պարտավոր չեն լինի ամեն ապրանքախմբի համար առանձին ծագումնաբանական սերտիֆիկատ ստանալու եւ այդպիսով ավելի դյուրությամբ կկարողանան ապրանքներ արտահանել ԵՄ շուկա օգտվելով զրոյական տարիֆներից եւ մաքսատուրքերից: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ անցյալ տարեսկզբին հայ-իրանական սահմանագոտում կառուցվող Մեղրիի ազատ տնտեսական գոտուն, ինչը նույնպես կարող է լավ հարթակ լինել ռուսական բիզնեսի եւ կապիտալի համար, հատկապես, եթե կա հետաքրքրություն դեպի Իրանը:



Կարեն Կարապետյանը նկատել է, որ ԵԱՏՄ-Իրան ցամաքային սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտին միակն է եւ կարող է բացել դռներ դեպի իրանական ուսթուն միլիոնանոց շուկա եւ սկիզբ կարող է դառնալ համատեղ բազմաթիվ ձեռնարկությունների համար: