1000 ֆունտ ստերլինգ՝ հեռախոսի համար, որով անգամ հնարավոր չէ պատասխանել հեռախոսազանգերին

1000 ֆունտ ստերլինգ՝ հեռախոսի համար, որով անգամ հնարավոր չէ պատասխանել հեռախոսազանգերին
Apple ընկերության ամենաթանկ սմարթֆոնի՝ 1.000 դոլարանոց iPhone X-ի օգտատերերը պատմել են սարքի ևս մեկ թերության մասին,- գրում է The Daily Mail-ը։ Օգտատերերը պնդում են, որ հեռախոսազանգ ստանալու դեպքում էկրանին որևէ բան չի երևում, արդյունքում զանգին հնարավոր չի լինում պատասխանել:



Հուսահատ օգտատերերն իրենց բողոքն արտահայտել են առցանց ֆորումներում, նշելով որ Apple–ի կողմից ամենաառաջադեմ սմարթֆոն որակված հեռախոսով հնարավոր չէ անգամ հեռախոսազանգերին պատասխանել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, մարդիկ բողոքել էին 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում iPhone X-ի էկրանի սենսորի թերության մասին (այն պարզապես չի արձագանքում հպումներին):