Օբամայի օգնականները ներողություն են խնդրել` Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնականներ Բեն Ռոդսը եւ Սամանտա Փաուերը ներողություն են խնդրել այն բանի համար, որ չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Politico հանդեսը:
«Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց Ցեղասպանությունը»,-հայտարարել է Ռոդսը, ով Օբամայի վարչակազմում զբաղեցնում էր Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Ռոդսը հավելել է, որ Օբամայի վարչակազմը չափազանց շատ էր անհանգստանում այն բանի համար, որպեսզի չվիրավորի Անկարային:
Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախագահության ընթացքում, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում խուսափել է կիրառել «ցեղասպանություն» տերմինը Հայոց Ցեղասպանությունը բնութագրելիս:

Կարծիքներ