«Էդ մեր մարդը չի, ես Զարուհուն եմ ուզում»․ հատված «Ելք»-ի երթից (տեսանյութ)

«Էդ մեր մարդը չի, ես Զարուհուն եմ ուզում»․ հատված «Ելք»-ի երթից (տեսանյութ)
Դեռ «Ելք» դաշինքի կողմից կազմակերպված «ընդդեմ թանկացումներին» երթը չէր մեկնարկել, բայց արդեն կային երթը բոյկոտողներ։ Մասնավորապես Ստեփանավանից եկած տատիկը Նիկոլ Փաշինյանին իր անվստահությունը հայտնեց և պահանջեց Զարուհի Փոստանջյանին․ «Հա ես Ստեփանավանցի եմ ու վատն եմ։ Հլը տունս նայեք, խղճներդ կտանջի, քոծ եմ լինում խալխի դռներին։ Էսի մեր մարդը չի»։ Այս խոսքերից հետո ցույցին մասնակցող քաղաքացիներից մեկը տատիկին «դեղին քարտ» ցույց տվեց։ Մանրամասները՝ տեսանյութում։



**Կորյուն Սիմոնյան**