Ես Մխիթարյանին շատ եմ հավանում․ Արսեն Վենգեր

Ես Մխիթարյանին շատ եմ հավանում․ Արսեն Վենգեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է թիմի տրանսֆերային նորություններին: Վենգերը չի բացառել լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հավանական փոխանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: «Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ շատ բան է գրվել մամուլում ու ես այնքան էլ շատ բան չունեմ ավելացնելու: Նրա տեղափոխությունը կարող կայանալ, կարող է չկայանալ: Եթե նրա տրանսֆերը չկայանա, իհարկե կարող է մասնակցել շաբաթ օրը՝«Քրիսթալ Փելասի» հետ կայանալիք խաղին: Երկար տարիներ է` աշխատում եմ տրանսֆերային շուկայում:



Նույնը կարող եմ ասել նաև Մխիթարյանի տեղափոխության մասին: Տրանսֆերը կարող է կայանալ, կարող է չկայանալ: Ես Մխիթարյանին շատ եմ հավանում: Երբ նա «Դորտմունդում» էր հանդես գալիս, շատ ենք խաղացել նրա դեմ: Նա գիտի, թե մենք ինչպես ենք ֆուտբոլ խաղում, սիրում է նաև մեր ակումբը:



Ավելի վաղ, հիշեցնենք, տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մխիթարյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերն «Արսենալի» հետ: Համաձայն դրա, հայ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի և շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները: Այս կերպ Մխիթարյանը կդառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: