Ռուսաստանցիների խնայողությունները կտրուկ աճել են

Ռուսաստանցիների խնայողությունները կտրուկ աճել են
Ռուսաստանում քաղաքացիների խնայողությունները՝ դրամի տեսքով կտրուկ աճել են՝ հասնելով 29,5 տրիլիոն ռուբլի ցուցանիշի, ինչը համարվում է ռեկորդ: Այս մասին գրում է ռուսական Известия պարբերականը:



Ըստ Ռուսաստանի վիճակագրության պետական ծառայության տվյալների, 2017-ին բանկային հաշվեհամարներում ռուսաստանցիները պահել են 20 տրիլիոն ռուբլի եւ եւս 9,7 տրիլիոն ռուբլի էլ պահել են արժեթղթերում: Վիճակագիրները նկատում են, որ խնայողությունների աճին նպաստել են իրական եկամուտների աճը: