Մակրոնը դեմ է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը

Մակրոնը դեմ է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է վետո դնել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածության վրա, եթե նա առաջադրվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Այս մասին հայտնել է բրիտանական Daily Express տաբլոիդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականը գրում է, որ Փարիզը դեմ է, որ դաշինքը գլխավորի Մեծ Բրիտանիայի կամ Թուրքիայի որեւէ ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը իր լիազորությունները պետք է դադարեցներ այս աշնանը, սակայն ՌԴ-ի կողմից Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության պատճառով նրա պաշտոնավարումը ևս մեկ տարով երկարաձգվել է։