Ռուսաստանը չի պահպանում Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված սանկցիաները. Ռեքս Թիլերսոն

Ռուսաստանը չի պահպանում Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված սանկցիաները. Ռեքս Թիլերսոն
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պահպանում բոլոր այն սանկցիաները, որոնք սահմանվել են ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



«Մեզ համար ակնհայտ է, որ նրանք չեն պահպանում բոլոր սանկցիաները, եւ կան որոշ ապացույցներ այն բանի, որ նույնիսկ որոշ սահմանափակումներ էլ, որ դրվել են Հյուսիսային Կորեայի մասով, պարզապես շրջանցում են»,-մասնավորապես ասել է ԱՄՆ Պետքարտուղարը:



Թիլերսոնը նաեւ հավելել է, որ Մոսկվան նախ եւ առաջ չի պահպանում վառելիքային սահմանափակումը, որով արգելվում է վառելիքի ներմուծումը Հյուսիսային Կորեա, սակայն մյուս ոլորտներում էլ կան խախտումներ: Այս հայտարարությունն ըստ էության կրկնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ավելի վաղ արված հայտարարությանը, թե Մոսկվան օգնում է, որպեսզի Փհենյանը շրջանցի սանկցիաները: