Ռեմբրանդտի կորսված կտավը ցանկացել են վաճառել $250-ով

Ռեմբրանդտի կորսված կտավը ցանկացել են վաճառել $250-ով
Ռեմբրադտի կորսված կտավը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Տինեկ քաղաքի երեք բնակիչներ ցանկացել են վաճառել ընդամենը $250-ով, ինչպես գնահատել են աճուրդատան մասնագետները: Այս մասին հայտնում է USA Today-ը: Այն բանից հետո, երբ գնորդը, ով գնել է ավելի քան մեկ միլիոն դոլարով, համոզվել է, որ կտավը բնօրինակ է, վերավաճառել է այն $4 միլիոնով:



Նշվում է, որ կտավի տերերն հանդիսացող Լանդաու եղբայրները որոշել են կտավը վաճառել իրենց մոր մահվանից հետո: Կտավը նրանց տոհմանական տանն է եղել անցյալ դարի երեսնական թթ-ից: Նշենք, որ կտավը ստեղծվել է XVII դարի սկզբին: