Մեքսիկայում հայտնաբերվել է մոլորակի ամենամեծ զրասույզ քարանձավը

Մեքսիկայում հայտնաբերվել է մոլորակի ամենամեծ զրասույզ քարանձավը
Մեքսիկայի Կինտանա-Ռոո նահանգում ուսումնասիրողները հայտնաբերել են պատմության ամենամեծ զրասույզ քարանձավը, որի ձգվածությունն հասնում է 347 կմ-ի: Այս մասին հայտնում է Gran Acuífero Maya նախագծի պաշտոնական կայքը: Բացահայտումը հնարավոր է եղել երկարատեւ աշխատանքի արդյունքում: Ուսումնասիրողները կարողացել են հունվարի 10-ին իրականացրած էքսպեդիայի արդյունքում գտնել կապ Սակ Ակտուն եւ Լոս Օհոս քարանձավային համակարգերի միջեւ, որոնք գտնվում են Տուլում քաղաքի մոտ, Յուկատան թերակղզու հյուսիսում: Իսկ մինչ այդ ուղիղ տասը ամիս մասնագետները հետազոտել են երկու քարանձավային համակարգերը, քայլ առ քայլ հասնելով իր առաջ դրված նպատակին: Նշենք, որ նախկինում մոլորակի ամենամեծ ջրասույզ քարանձավի տիտղոսը պատկանում էր Օքս-Բել-Հային, որի ձգվածությունը կազմում է 270 կմ: