ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված նախագծերը

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված նախագծերը
Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված նախագծերն, այդ թվում․ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ կից օրինագծերի փաթեթը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Ամբողջությամբ ընդունվեց «**Սահմանադրական դատարանի մասին**» օրենքի նախագիծը: