Ավստրալիայում ութոտնուկը խեղդել է դելֆինին

Ավստրալիայում ութոտնուկը խեղդել է դելֆինին
Պարզվում է ութոտնուկները կարող են խեղդել դելֆիններին: Նման միջադեպ գրանցվել էր Ավստրալիայում: Marine Mammal Science գիտական հանդեսում նկարագրվել է այդ միջադեպի մանրամասները, որոնք հետազոտվել են Նայջըդ Սթիվենսի կողմից ղեկավարվող գիտական թիմի կողմից: Ըստ հրապարակման, 2015-ի օգոստոսին Ավստրալիայի ափերի մոտ սատկած դելֆինի դիահերձումից պարզ էր դարձել, որ նա խեղդվել է ութոտնուկից (Macroctopus maorum): Ութոտնուկի մնացորդները հայտնաբերվել էին սատկած դելֆինի բերանում: Նշենք, որ ութոտնուկները դելֆինների համար հաճախ կերակրի մաս են դառնում եւ սա գիտնականների համար եզակի երեւույթ է, երբ այն կարող է նաեւ դելֆինի մահվան պատճառ դառնալ: