Հրազդանցեմենտը սնանկ չի, այն աշխատում եւ վերազինվում է

Հրազդանցեմենտը սնանկ չի, այն աշխատում եւ վերազինվում է
Ամիսներ առաջ գրել էինք, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը վաճառքի է հանել Հրազդանի ցեմենտի գործարանը եւ չի բացառվում, որ գործարանը գնի «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցը, ով, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերերն է, ծագումով՝ ղարաբաղցի:



Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Հայկազ Հավասաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայբիզնեսբանկը»-ի սեփականատերը դեռ չի գնել Հրազդանի ցեմենտի գործարանը, գործարանը պատկանում է «ՎՏԲ-Հայաստան» բանկին. «Մամուլում գրում են սնանկ է գործարանը, բայց այս պահին գործարանը աշխատում է, եւ որեւէ աշխատավարձի պարտք չունի: Գրում են, որ գործարանը վաճառում են ինչ որ «մաքրեն» եւ այլն, գնորդը, ով գնում է, լուրջ ներդրումներ է անում: Այս պահին ենք Ռուսաստանից նոր սարքավորումներ ենք ստանում, ֆիլտրեր եւս: Գործարանը վերազինում ենք նոր սարքավորումներով եւ ամենկարեւորը բնակիչներին ապահովում աշխատանքով»: Հայկազ Հավասաֆյանից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն ներդրում են կատարել գործարանում եւ աշխատատեղերի ավելացում կլինի՞. «Աշխատատեղ հաստատ չի կրճատվի, պլանավորում ենք աշխատատեղերի ավելացում: Ներդրումների մասին այս պահին հստակ չեմ կարող ասել, 1 շաբաթից ավելի հստակ կխոսենք ներդրումների եւ այլ հարցերի շուրջ: Միայն կարող եմ ասել, որ ամեն բան անում ենք, որ գործարանի անունը բարձր պահենք, մարդիկ էլ աշխատանք ունենան»:



**Նելլի Կարապետյան**