Վախը, պատերազմը, Պուտինը եւ սերը. Մաս I

Վախը, պատերազմը, Պուտինը եւ սերը. Մաս I
**Վախը որպես կենսունակության խթան**



Մարդը զարգանում է միայն այն բանի պատճառով, որ վախենում է: Կյանքի հանդեպ ունեցած վախը պրոֆեսիոնալ զինվորականների եւ որսորդների մարտական էքստրասենսորիկայի պատճառն են հանդիսանում: Կյանքի հանդեպ ունեցած վախը պատճառ է, որպեսզի մարդը գիտելիքներ կուտակի եւ հմտություններ յուրացնի: Քաղցի եւ տարատեսակ հիվանդությունների հանդեպ վախն էլ պայմանավորում է քաղաքակրթության առաջընթացը:



Թագավորների եւ տիրակալների մոտ էլ սեփական ժողովրդի գոյապայքարի վախը պայմանավորում է նրանց իմաստնությունն ու խիզախությունը: Վայ այն ժողովրդին, ով կհայտնվի վախկոտի իշխանության ներքո, սակայն առավել եւս վայ այն ժողովրդին, ում կղեկավարի վախից զուրկ մարդը, քանզի նման մարդը ի զորու չի լինի զգալ կամ զատորոշել իր ժողովրդին հնարավոր պատուհասելիք վտանգները:



Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ հատկապես ֆեոդալական շրջանից, երբ կառավարող վերնախավի ներկայացուցիչների շահերի բախումների հետեւանքով թուլանում էին պետությունները եւ հայտնվում այլ պետությունների տիրապետության ներքո: Սա դաս է, որ պետք է սերտել ու սերտել վերստին, ամենօրյա ռեժիմով:



**Վախի տարատեսակները**



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացի այն, որ երկրի նախագահ է, նաեւ մարդ է: Եվ ինչպես ամեն մի սովորական մարդ, նա վերահաս վտանգը զգում է շատ սուր կերպով եւ վախենում է որոշ բաներից:



Ինչպես հայտնի է, ոչ մի բանից չի վախենում միայն հիմարը, իսկ մեր օրերում, չնայած լինում է, սակայն քիչ է պատահում, որ հիմարին պետության ղեկավար կարգեն: Իհարկե լինում են զգուշավոր պրագմատիկներ կամ էքսցենտրի ավանտյուրիստներ: Սրանք ռազմավարության տեսակներ են, ռազմավարություն, որի նպատակն է հաղթող դուրս գալ ամենօրյա գոյապայքարում եւ անձնապես, եւ իրենց ստեղծած համակարգով հանդերձ:



Կառավարող վերնախավում, ներկայիս դրությամբ առաջնորդի անձնական շահերը, հիմնականում համընկնում են կառավարող վերնախավի կամ նրա ստեղծած համակարգի շահերի հետ եւ հետեւաբար, Ռուսաստանում այն վախերը, որ ունի Պուտինը, կապված աշխարհաքաղաքական այն ռիսկերի հետ, որոնց ենթակա է Ռուսաստանը, բնականաբար ունի նաեւ նրա ստեղծած կառավարող համակարգը:



Պարզ է, որ Պուտինը վախենում է համաշխարհային պատերազմից, այն դեպքում, երբ երկիրը դրան պարզապես պատրաստ չէ: Վախենում է նաեւ կառուցվածքային ճգնաժամի քայքայիչ հետեւանքներից, հատկապես, երբ երկրի տնտեսությունն առերեսվել է նոր մարտահրավերների հետ, իսկ հին կառուցվածքը չի կարողանում համարժեքորեն արձագանքնել նոր մատահրավերներին: Վախենում է աշխարհի առաջնորդների եւ նրանց շրջապատող վերնախավի ներկայացուցիչների` կառուցողական վարգաքիծ դրսեւորելու անկարողությունից, երբ ավելի ակներեւ դառնա, որ դրամատիրական հասարակարգը վերջնականապես կանգնած է կրախի առաջ, նաեւ վախենում է նաեւ ռուսական վերնախավի հիմնական դերակատարների անհամարժեք արձագանքից եթե հանկարծ Արեւմուտքը Ռուսաստանին արդեն քաղաքակրթական մարտահրավեր նետի:



Այսքան վախերի մեջ, արդեն կարելի է հասկանալ, թե որտեղից Պուտինին այդքան էներգիա, եռանդ եւ տոկունություն: Վտանգը կամ պալալիզացնում է, կամ ակտիվացնում մարդուն: Պարալիզացնում է, երբ մարդը չի կարողանում կառավարել իր վախերը եւ ակտիվացնում է, երբ վախը մնում է վերահսկելիության սահմաններում եւ նպաստում ուժերի մոբիլիզացիային:



Շարունակելի․․․



**Ալեքսանդր Հալդայ**



IA Rex.ru