ԱՄՆ եւ Ֆրանսիայի ցորենի բորսաներում գնանկում է

ԱՄՆ եւ Ֆրանսիայի ցորենի բորսաներում գնանկում է
Անցած ուրբաթ օրը ցորենի գները ամերիկյան բորսայում կտրուկ անկում արձանագրեց երկու կարեւոր զեկույցների հրապարակումներից հետո: Այս մասին հայտնում է ZOL.ru-ն: Ընթացիկ տարվա մարտ ամսվա ֆյուչերսների օրական գնանիշը ամենացածր մակարդակում հայտնվեց: Նախորդ նման գնանկումը եղել էր 2017-ի օգոստոսին:



Ըստ բորսայական տվյալների, մարտ ամսվա համար ցորենի բորսայական գնանիշը Միացյալ Նահանգներում հետեւյալն է` SRW տեսակի փափուկ ցորենը Չիկագոյում նվազել է $4,69-ով մեկ տոննայի դիմաց, կազմելով 154,50 $/: HRW տեսակի կոշտ ցորենը Կանզաս-Սիթիի բորսայում էժանացել է $5,14-ով հասնելով`156,62 $-ի` մեկ տոննայի դիմաց: Մինեապոլիսում HRS տեսակի կոշտ ցորենի գինը նվազել է $5,97 եւ կազմում է մեկ տոննայի դիմաց`225,14$: Գնանկում է արձանագրվել նաեւ ցորենի ֆրանսիական բորսաներում: Մարտ ամսվա ֆյուչերսների համար կրկին ամենացածր գնանիշն է արձանագրվել: Ալրաղացային ալյուրի համար նախատեսված ֆրանսիական ցորենի մարտ ամսվա ֆյուչերսները կազմել են մեկ տոննայի համար 157,25 € կամ 190,92 $: