Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 11 հազար տոննա շաքար

Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 11 հազար տոննա շաքար
Ինչպես հայտնում է Sugar.ru-ն, վկայակոչելով իր կողմից իրականացված մոնիթորինգը, Ռուսաստանում 28.12.2017-11.01.2018 ժամանակահատվածի համար շաքարի շուկան պահպանում է կայունությունը, արձանագրելով փոքր գնաճ` մեկ կիլոգրամի դիմաց Մոսկվայի մեծածախ շուկայում աճելով $0,006-ով կամ 1,27%,, իսկ Կրասնոդարում`$0,010 կամ 2,35%: Նշվում է, որ շուկայի բոլոր խաղացողները սպասում են գնաճի: Ուշագրավ է այն, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 11 հազար տոննա շաքար, եւ դեպի Հայաստան դեկտեմբերյան արտահանումը ընդհանուր արտահանման մեջ երրորդ տեղն է զբաղենում, զիջելով Բելառուսին եւ Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններին, որտեղ արտահանվել է համապատասխանաբար`33 հազար տոննա եւ 25 հազար տոննա: Վրաստան արտահանվել է 6 հազար տոննա ռուսական շաքար, Աբխազիա`1,5 հազար տոննա: