Փոքր երկիր մեծ IT հավակնություններով

Փոքր երկիր մեծ IT հավակնություններով
Հայաստանը համաշխարհային թոփ 10 կամ 100 երկրների ցուցակում ընդգրկված չի տնտեսության հզորության կամ բնակչության աճի ցուցանիշներով: Ներառված չենք նաև թոփ տասնյակում հերոինի կամ հաշիշի աշխարհին մատուցող երկրների ցուցակում:



Ինչ վերաբերում է ինովացիոն գաղափարների և ստարտափներին, ապա մեր երկիրը հասել է որոշակի էական արդյունքների, հաշվի առնելով հաջողակ նախագծերը համաշխարհային շուկայում: Շատերին արդեն հայտնի են հայկական բջջային հեռախոսներն և պլանշետները, Zangi, Picsart և այլ շատ հաջողված նախագծերը: Այսպիսով, համաշխարհային ինովացիոն շուկայում արդեն երևում է Հայաստանի անունը, սակայն ինովացիոն առաջադիմող երկրների տասնյակում դեռ ներառված չէ, բայց կարող է իրական աստղ դառնալ ՏՏ ոլորտում:



Նոր մասնագիտության հայ ներկայացուցիչները՝ ծրագրավորողները, հենց այս պահին իրագործում են իրենց նոր գաղափարները: Հիմնականում ընտրում են համաշխարհային օգտակար նշանակություն և պահանջված գաղափարները, քանի որ Հայաստանի շուկան սահմանափակ է: Ինովացիոն և պետքական նախագիծ սկսելու համար անհրաժեշտ է փոքր կամ միջին ներդրում: Այս առումով հայկական նախագծերը ֆինանսավորվում են ոչ միայն օտարերկրյա ընկերությունների, այլև հայ ներդրողների կողմից:



Հայաստանում ստեղծվող ստարտափ-նախագծերը հետաքրքիր են և բազմազան: Ստորև առաջարկվող հայկական երկու ստարտափները դեռ փնտրում են նոր ներդրողներ: Դդրանք կազմավորման փուլում են և ալֆա տարբերակով արդեն հասանելի են օնլայն և բաց են գործնական և կառուցողական առաջարկությունների համար: Վստահություն կա, որ մեր երկրի արտադրանքը կհաղթահարի հնարավոր դժվարությունները և համաշխարհային շուկայում հաջողության կհասնի:



[Առաջինը](http://unocoding.com/). unoCoding



Նախագիծը իրենից ներկայացնում է ծրագրավորում ուսուցանող խաղեր, որոնց միջոցով ծրագրավորման զրոյական գիտելիքներ ունեցող անձինք կարող են դառնալ հմուտ ծրագրավորող:



[Երկրորդը](https://codetrace.io/). CodeTrace



Այս նախագիծը ծրագրավորողների կոդերի ավտոմատացված անալիզի համակարգ է, որը գործատուներին կտրամադրի ծրագրավորման լեզուների մասին տեղեկատվություն, գիտելիքներ և հնմտություններ:



Հուսով ենք, որ մեր երկիրը, որն այսօր պատվավոր տեղ ունի փոքր տարածքով կամ հնագույն երկրների թոփերի մեջ, այնպես էլ մի օր կարող է հայտնվել նորարարական մտքի տեր անձանցով և օգտագար նախագծերով հարուստ երկրների շարքում:



**Հակոբ Մկրտչյան**