Հայաստանի իշխանության վեկտորը ոչ թե Արևմուտքում կամ Ռուսաստանում է, այլ՝ այլ տեղում

Հայաստանի իշխանության վեկտորը ոչ թե Արևմուտքում կամ Ռուսաստանում է, այլ՝ այլ տեղում

Այս պահի դրությամբ Հայաստանում քաղաքականություն չկա, որ քաղաքական զարգացումներն էլ  ինչ որ տեղ տանեն և դա իշխանության հետևողական քաղաքականության մակարդակի իջեցման արդյունքում է ձևավորվել: Ինչքան էլ ընդդիամդիր ուժերը փորձեն քաղաքական մակարդակ ստեղծել, քաղաքական ամենաբարձր պաշտոն զբաղեցնողները խուլիգանի մակարդակով են պատկերացնում իրենց քաղաքականությունը: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած «Ու՞ր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է «Երիտասարդի ձայնը» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«ՀՀ-ն գնում է դեպի  անդունդ և այս իշխանության խնդիրն ազգային դիմագծի փոփոխոիւթյունն է։ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը դրա ապացույցն է։ Հայաստանի իշխանության վեկտորը ոչ թե Արևմուտքում կամ Ռուսաստանում է, այլ՝ Թուրքիայում և Ադրբեջանում է: