Մահացել է Արթուր Գրիգորյանը
63 տարեկանում մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Մահվան պատճառ է հանդիսացել կոկորդի քաղցկեղը։
Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հայտնեց, որ կոմպոզիտորը մահացել է փետրվարի 4-ին՝ հիվանդանոցում: Վերջին օրերին նա գտնվում էր հիվանդանոցում, վիճակը ծանր էր։
ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։
Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
Կարծիքներ