Գովք հիմարության

Գովք հիմարության
Լույս է տեսել Իլհամ Ալիեւի «աշխատությունների» հիսուներորդ հատորը: Այնտեղ ամփոփված են նրա ճառերը, ելույթները, հարցազրույցները: Հայտնի չէ, այդ հատորը, ինչպես եւ նախորդները, կունենա՞ կամավոր ընթերցող, թե՞ ադրբեջանցիներին ուղղակի ստիպում են սերտել «մեծարգո պարոն նախագահի» հիմարությունները:



Հնարավոր է՝ Ալիեւի «ասույթները» հետագայում մանրազնին խմբագրման են ենթարկվում: Գոնե՝ պատմության համար, որպեսզի ապագայի ուսումնասիրողը չգա եզրակացության, որ Ադրբեջանում ինչ-որ ժամանակ բարձրագույն իշխանությունն զբաղեցրել է տարրական տրամաբանությունից զուրկ մեկը: Իսկ որ դա լինելու է՝ ոչ մի կասկած, որովհետեւ նոր տարվա կառավարության առաջին նիստին Իլհամ Ալիեւը հանդես է եկել սուն հայտարությմբ. «Եւ հարեւան երկները, եւ Եվրոպայի երկները , եւ Եվրամիություննն ու միջազգային կազմակերպությունները լուրջ հայտարարություններ են ընդունել, որ միանշանակ չեն ընդունում (ԼՂՀ սահմանադրական՝ Վ. Ա.) հանրաքվեն: Այդ հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են, որ ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, եւ այդ աջակցությունը մեծանում է»:



[Ալիեւի հիմարության ապացույցը](https://news.day.az/politics/967054.html ) վերջին ընդգծումն է, որովհետեւ եթե «ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս» ապա ի՞նչ խոսք կարող է լինել Ադրբեջանին հետագա աջակցության եւ, մանավանդ, դրա մեծացման մասին:



Կասկած չկա, որ սույն «իմաստնությունը» տեղ է գտնելու Ալիեւի «երկերի լիակատար ժողովածուի» հաջորդ՝ հիսունմեկերորդ հատորում: Եւ շարքային ադրբեջանցին «մեծարգո պարոն նախագահի» գիրքը կարդալով զարմանալու է. «Եթե ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է իբրեւ Ադրբեջանի անբաժանելի մաս, ապա ի՞նչ իմաստ ունեն տարիններով ձգվող բանակցությունները»:



**Վահրամ Աթանեսյան**