Աստղագուշակ` հունվարի 11-ի համար

Աստղագուշակ` հունվարի 11-ի համար
**Խոյ**. Ֆինանսական հարցերում զգուշավորություն պահպանելն ամենեւին էլ չէր խանգարի ձեզ: Հեշտ  գումար աշխատելու գայթակղիչ առաջարկներով հանդես եկող մարդկանցից պարզապես հեռու մնացեք: Փորձեք չտրվել բացասական էմոցիաներին: Գործեք խելամտորեն:



**Ցուլ**. Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարելու լավի եւ վատի միջեւ: Նույնիսկ այդ ընտրությունը ձեզ համար կլինի բավական բարդ: Ձեր եռանդն այսօր չի արդարացնի իրեն եւ արդեն օրվա երկրորդ կեսին կզգաք հոգնածություն: Խուսափեք բացասական զգացումներից:



**Երկվորյակ**. Այժմ հարմար ժամանակ է աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Ստիպված կլինեք շատ հարցեր կարգավորել ինքնուրույնաբար: Մի տաքացեք եւ տաք գլուխ որոշումներ մի կայացրեք: Հանձնարարությունները ժամանակին կատարելու համար որեւէ խոչընդոտ չկա:Խոշոր գնումներից զերծ մնացեք:



**Խեցգետին**. Եռանդով լի կլինեք ողջ օրվա ընթացքում: Կուտակված հարցերը ձեզ են սպասում, այնպես որ հարկ է րոպե առաջ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Օգտակար է յուրացնել նոր հմտություններ, որոնք ձեզ կարող են ուղղորդել հետագա կյանքի ընթացքում: Շրջապատի օգնությանը պարզապես հույս դնել պետք չէ:



**Առյուծ**. Կյանքը, նույնիսկ ձեր համար անակնկալ կողմով կերեւա ձեզ շնորհիվ մարդկանց, որոնք կհայտնվեն ձեր կյանքում` իրեն գաղափարներով եւ առաջարկներով: Սիրելիի օգնությամբ խնդիրների մի մասը պարզապես դյուրությամբ կլուծեք: Հետաքրքիր նախագծեր եւ գաղափարներ կծնվեն ձեր գլխում:



**Կույս**. Ուժերը կենտրոնացրեք եւ խուսափեք սթրեսներից: Այժմ դուք շատ զգայուն եք եւ շուտ վիրավորվող: Ամեն մի մանրուք կարող է ձեզ հանել հունից: Ձեր էներգիան դրական հուն ուղղորդեք: Ավելի շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք ձեզ հաճույք կպատճառեն:



**Կշեռք**. Նոր գործեր կարող եք սկսել: Կարելի է նաեւ այսօր կարեւոր որոշումներ կայացնել, զբաղվել աշխատանքային հարցերով: Կարող եք նաեւ նոր եկամուտների աղբյուրներ որոնել: Սակայն հիշեք, որ ողջ պատասխանատվությունը դուք եք ստանձնելու: Վատ ժամանակ չէ շրջապատն ընդարձակելու համար: Հարմար կլինեն ուղեւորություններն ու մտերիների հետ հանդիպումները:



 **Կարիճ**. Սահմանափակեք անցանկալի գործերով զբաղվելը: Ժամանակատար եւ բարդ գործերից այսօր պարզապես հրաժարվեք: Զգույշ եղեք էլեկտրական սարքեր օգտագործելիս: Օրը հարմար է ինքնամեկուսացման եւ ներհայեցողության համար:



 **Աղեղնավոր**. Օրը կարող է լինել բավականին հակասական: Մի կողմից դուք կլինեք շատ ակտիվ եւ պատրաստ արդյունքների հասնելու համար ջանքեր ներդնելու, սակայն մյուս կողմից հնչող առաջարկները կարող են լինել ուղղակի հիասթափեցնող, ինչը ձեզ թեւաթափ կանի: Անկեղծ եւ բաց խոսակցությունը կարող է ամեն բան իր տեղը գցել:



**Այծեղջյուր**. Անձնական եւ ընտանեկան հարաբերություններում հնարավոր է հայտնվեն խնդիրներ, որոնք կառաջանան փոխադարձ անհասկացողությունից: Եթե սիրելի պահվածքում ինչ որ բան ձեզ դուր չի գալիս, ավելի լավ է այդ մասին խոսել, քննարկել, քան լռել ու ներամփոփվելով խնդրահարույց վարքագիշ դրսեւորել: Հանգիստ մթնոլորտում պարզաբանումները ամենից լավ լուծումն են այս դեպքում:



 **Ջրհոս**. Օրը հարմար է հանգստանալու համար: Ցանակալի է, որ ինքնամեկուսանաք եւ նվիրվեք ընթերցանությանը: Որեւէ նոր գործ մի սկսեք այսօր: Ավելի լավ է ժամանակ հատկացրեք եւ զբաղվեք ինքներդ ձեզանով, հատկապես, որ առողջական շատ հարցեր կան կարգավորելիք:



 **Ձկներ**. Կարելի է պլաններ կազմել, խոստումներ տալ գործընկերներին: Կարող եք նաեւ զբաղվել տեղեկությունների հայթայթմամբ: Ժամանակն օգտագործեք իրական եւ վիրտուալ կապերը թարմացնելու համար: Մի անտեսեք փորձառու եւ սրտացավ մարդկանց խորհուրդները: