Աստղագուշակ` դեկտեմբերի 10-ի համար

Աստղագուշակ` դեկտեմբերի 10-ի համար
**Խոյ.** Այսօր  կարելի է հանդիպել վաղեմի դաշնակիցների հետ և պայմանավորվել համատեղ գործունեության վերսկսման մասին: Հնարավոր է, որ հին ծանոթներից նոր աշխատանքի վերաբերյալ գայթակղիչ առաջարկ ստանաք: Անձնական հարաբերությունները վատ չեն դասավորվի, եթե դուք չճնշեք շրջապատի մարդկանց, հակառակ դեպքում հնարավոր է, որ լուրջ դիմադրության հանդիպեք:



**Ցուլ.** Հարմար օր է նախօրեին սկսած գործերը շարունակելու եւ հնարավորության դեպքում` ավարտին հասցնելու համար: Հիշեք, որ  միայն սեփական ուժերին ապավինելով դուք կարող եք ձերբազատվել ձեզ անհանգստացնող լարվածությունից: Օրը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար: Ողջունելի է անձնական հարաբերություններում նախաձեռնողականությունը: 



**Երկվորյակներ.** Այսօր կարելի է հաջողության հասնել կարևոր ու բարդ գործում, սակայն դրա համար պետք է օգտագործել ոչ միայն սեփական գիտելիքները, այլև՝ ուրիշների փորձը: Համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք գնաք զիջումների, աչք փակեք ձեր գործընկերների որոշ թուլությունների առջև: Ոչ սկզբունքային հարցերում կոշտությունն այսօր ձեզ միայն խանգարելու է: Օրը կապված կլինի ռոմանտիկ բնույթի անակնկալի հետ: Ոմանց սպասում են հետաքրքիր ծանոթություններ, ոմանք կլսեն սիրային խոստովանություններ, իսկ ոմանք էլ՝ամուսնության առաջարկություն կստանան: 



**Խեցգետին.** Այսօր ձեր ուժեղ կողմը համոզելու ունակությունն է: Դուք ի վիճակի եք ցանկացած վեճում հաղթող դուրս գալ, անգամ եթե ձեր ընդդիմադիրները մարդիկ են, որոնք սկզբում անկոտրում համոզված էին իրենց ճշմարտացիության մեջ: Կարելի է այցելել պետական հաստատություններ, հանդիպել չինովնիկների հետ, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Այսօր դուք կարող եք լուծել խնդիրներ միայն առավելագույնս սառնասրտություն ցուցաբերելով:



**Առյուծ.** Այսօր բավական բարդ կլինեն անձնական հարաբերությունների հետ կապված հարցերը: Ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում անգամ դասավորել սեփական զգացմունքներն ու ցանկությունները: Ցանկալի չէ նվերներ գնելն ու անակնկալներ անելը՝ դժվար թե դրանք դուր գան այն մարդուն, ում դուք ցանկանում եք ուրախացնել: 



**Կույս.** Ընդհանուր առմամբ, բարենպաստ օր է: Կարող էր և ավելի լավ լինել, սակայն դուք նախընտրում եք առավելագույնս արդյունավետ օգտագործել այն, ինչն ավելի դյուրամատչելի է: Այսօր դուք կարող եք և նոր էջ բացել ձեր կյանքում, և այնքան էլ կարևոր չէ, թե կոնկրետ ինչ եք ցանկանում, քանի որ դուք պատրաստ եք թարմության՝ կյանքի բոլոր ոլորտներում: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը վատը չէ, սակայն ոչնչով աչքի չի ընկնի: 



**Կշեռք.** Օրվա առաջին կեսին շրջապատի հետ լուրջ տարաձայնություններ կծագեն, իսկ այնուհետև ամեն ինչ խաղաղ կլինի, իսկ մթնոլորտն էլ՝բարենպաստ:  Նախկինում ձեր առաջընթացին խանգարող շատ խոչընդոտներ կվերանան, ինչի հետևանքով իրենց զգացնել կտան հաջողությունները: Էմոցիոնալ ֆոնն աստիճանաբար կկայունանա:



**Կարիճ.** Բավական հանգիստ ու համաչափ օր է: Եթե դուք նպատակամղված եք, ապա անպայման կհասնեք այն ամենին, ինչին զգտում էիք, ճիշտ է՝ ոչ այնքան արագ, որքան սպասում էիք: Այսօր դուք նախանձելի համբերություն ունեք, ինչն էլ գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գլխավոր նախապայմանն է: Ավելացնենք, որ այդ գործըներների մեջ կհայտնվեն այնպիսի մարդիկ, ում հետ դուք նախկինում միայն երազում էիք համագործակցել:



**Աղեղնավոր.** Օրը վատ չի դասավորվի, դուք արագորեն կգտնեք ձեր եռանդի առավել արժանի կիրառման ձևը: Չափից ավելի արդյունավետ են գործնական հարաբերությունները, օգտակար են պրոֆեսիոնալ ոլորտում բոլոր շփումները: Ձեր գործնկերներն ու դաշնակիցները վերածվում են ձեր իսկական ընկերների: Օրը հարմար է անձնական հարցեր կարգավորելու համար:



**Այծեղջյուր.** Այսօր մանրունքների հանդեպ լուրջ վերաբերմունքն ու մանրամասների խորքային վերլուծությունը ձեզ կօգնեն զինաթափել բացասական միտումները և բարենպաստ միջավայր ստեղծել: Անգամ եթե առավոտյան ձեր տրամադրությունը հեռու լինի ցանկալիից, միևնույն է՝ իրավիճակը դրականորեն կփոխվի, և կեսօրին արդեն մռայլ մտքերից հետք անգամ չի մնա: Դժվար կլինի միայն կենտրոնանալը, իսկ եթե դա ձեզ հաջողվի, ապա խնդիրների առնվազն կեսը կլուծեք:



**Ջրհոս.**  Կանանց հետ լեզու գտնելն այսօր շատ բարդ կլինի: Ցանկալի չեն պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները: Գործարարները կարող են խնդիրներ ունենալ հարկային մարմինների հետ: Օրը հարմար է գործնական ուղևորություններ պլանավորելու և ռոմանտիկ բնույթի ճանապարհորդությունների համար: 



**Ձկներ.** Այսօր հաջողությունը պատրաստ է ձեզանից երես թեքել. խնդիրները ծագում են գրեթե ցանկացած քայլափոխին, անբարյացակամ մարդիկ ձեր մասին ասեկոսեներ են տարածում, և ձեր հեղինակությունը լուրջ վտանգի տակ է: Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ կարելի է փրկել, ուղղակի դուք պետք է ձեր պրոֆեսիոնալ ու անձնական որակների մեջ կասկածելու ոչ մի առիթ չտաք: