Աշխարհիկ պետության գաղափարը կասկածի տակ է

Աշխարհիկ պետության գաղափարը կասկածի տակ է

Ազգ-բանակ-եկեղեցի: Լուսանկարը խորհրդանշում է 1991 թ. ստեղծված Հայաստանի Հանրապետության մայրամուտը և ազդարարում մեկնարկը արժեքային տեսանկյունից մի նոր պետության:

Ազգ-բանակ-եկեղեցի կոնցեպտի երեք միավորները այդ նոր պետության կենսարար, սնուցող տարրերն են: Առաջինն անսանձ ազգայնականությունն է, երկրորդը՝ շիզոֆրենիկ միլիտարիզմը և երրորդը՝ կրոնական ֆունդամենտալիզմը: Կարծես թե սուրբ երրորդություն լինի․ մեկը երեքն է, իսկ երեքը՝ մեկը՝ անխառն ու անշփոթ, բայց սինթեզված նույն տիրույթում: 1+1+1=1:

Պետությունը կլանվել է Առաքելական եկեղեցու կողմից և վերջինս գրեթե բոլոր տիրույթներում պարտադրել է իր ճնշող հեգեմոնիան: Փաստորեն Խղճի և դավանանքի ազատության մասին սահմանադրական նորմը որևէ կերպ չի գործում և աշխարհիկ պետության գաղափարը կասկածի տակ է դրվել: Իշխանությունները եկեղեցին ծառայեցնում են իրենց իշխանությունը ամրապնդելու նպատակով, իսկ վերջինս էլ՝ որպես վարձատրություն, նպաստավոր պայմաններ է ստանում ընդլայնվելու և իր ազդեցությունը տարածելու համար։

Ահա սա է Սերժ և Վիգեն Սարգսյանների պատկերացրած Հայաստանը՝ կրոնական ու ազգայնական միագիծ գաղափարախոսությամբ և դրա ազդեցության ներքո հպատակված քաղաքացիներով։