Նոր ճգնաժամ ֆինանսական շուկայում. World Forex Armenia

Նոր ճգնաժամ ֆինանսական շուկայում. World Forex Armenia
Կրիպտոարժույթների օրեցօր տարածումը սկսել է անհանգստացնել մի շարք երկրների կենտրոնական բանկերին: Ֆինանսական շուկաների իշխանությունները սկսել են ավելի զգույշ և ուշադիր վերաբերվել կրիպտոարժույթներին՝ հանդես գալով քննադատական դիրքորոշմամբ, որոնք կապված են մեծ ռիսկերի, իսկ որոշ դեպքերում առևտրի և ներդրումների նոր օրենքներով:



Կենտրոնական բանկերի ուշադրությունը գրավեցին կրիպտոարժույթներն այն ժամանակ, երբ 2017թ.-ի սկզբին բիտկոինի գինը հասավ 1000 ԱՄՆ դոլլարի, նույն թվականին գերազանցեց 19000 ԱՄՆ դոլլարը, իսկ այս պահին մեկ բիտկոինն արժե գրեթե16000 ԱՄՆ դոլլար: Չինաստանում անցած տարվա աշնանը փակել են երկրում գործող ամենամեծ կրիպտոարժույթների բորսան, որ կարողանան զսպել սպեկուլյացիաներն ու թույլ չտալ, որ չինացի ներդրողները իրականացնեն խիստ վերահսկվող կապիտալի արտահոսքբիտկոինի միջոցով: Հարավային Կորեայում կառավարությունը նույնպես ցանկանում է նման մոտեցում իրականացնել:



ԱՄՆ-ում ամեն ինչ լիբերալ մակարդակի վրա է, քանի որ անցած տարի նրանք թույլ տվեցին ֆյուչերսների առևտուրը բիտկոինով: Սակայն ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի ղեկավար Ժանետ Յելենը նույնպես զգուշացրեց կրիպտոարժույթների պոտենցիալ ռիսկերի մասին:



Կենտրոնական բանկերին անհանգստացնում են ոչ միայն ներդրողների կորուստները, երբ, նրանց կարծիքով, անկում կապրիկրիպտոարժութային տենդը, այլև այն պատճառով, որ թվային արժույթները կարող են օգտագործել հանցագործները, որ կարողանան խուսափել գումարների ստանդարտ փոխանցման միջոցների վերահսկողությունից: Նաև վտանգ կա հակերային հարձակումների, օրինակ՝ հարավկորեական Youbit բորսայի նկատմամբ հարձակումը:



Հասկանալի է, որ այսօր ձևավորվում է արժութային նոր իրականություն, որը Կենտրոնական բանկերը չեն կարող հանդուրժել, քանի որ կարող է անկում ապրել ազգային արժույթները, հնարավոր են խնդիրներ նաև բանկային համակարգերում և այլն: Այդ իսկ պատճառով նրանք ավելի խորն են ներթափանցում թվային արժույթների շուկաներ, քանի որ դրանք կարող են ստեղծել կառավարություների և կենտրոնական բանկերի համար անվերահսկելի մի իրավիճակ:



Ամբողջ հարցը նրանումն է, թե արդյոք բիտկոինը կմնա որպես կրիպտոարժույթ՝ ազատ պաշտոնական վերահսկողությունից, թե այն կդառնա ևս մեկ ֆինանսապես վերահսկելի ակտիվ: