Ղազախստանում իշխանական դեկորատիվ փոխատեղումներ են սկսվել

Ղազախստանում իշխանական դեկորատիվ փոխատեղումներ են սկսվել
Նոր տարվա տոներին ընդառաջ դեռ Ղազախստանում որոշեցին իշխանական համակարգում որոշ փոփոպությունների գնալ, որը տեղի վերլուծաբանները գնահատեցին որպես դեկորատիվ մեծ փոխատեղումների սկիզբ: Այսպես «Սամրուկ-Ղազինա» պետական ամենամեծ հոլդինգի ղեկավար Ումիրզաք Շուքեեւը տեղափոխվեց աշխատանքի պետական ապարատ եւ նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, իսկ ղազախական միջավայրում ամենից քննադատվող պաշտոնյաներից մեկն հանդիսացող Ասկար Միրզահմեդովը ուղարկվեց կադրային ռեզերվ: Ինչպես հայտնում է press-unity.com-ը, հնարավոր է, որ առաջիկայում պետական ապարատում բարձր պաշտոն ստանա նաեւ Մոսկվայում Աստանան ներկայացնող դեսպան Իմանղալի Թասմաղամբետովը: Ամենայն հավանականությամբ նա կնշանակվի Ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար:



Ուշագրավ է այն, որ Աստանայում կառավարական պորտֆելների բաշխման համար որոշակի տարածքային սկզբունք է սկսել գործել, որը հիմնադրել է գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ սովորաբար փոխվարչապետի պաշտոնը վստահվում է այսպես կոչված երկրի հարավային շրջանները ներկայացնող որեւէ պաշտոնյայի եւ ներկա նշանակումն էլ նույն տրամաբանությամբ է արվել: Հայտնի է նաեւ, որ իշխանությունները որոշել են արմատապես բարեփոխել Ազգային բարեկեցության հիմնադրամը եւ չի բացառվում, որ ներկայիս բարդ տնտեսական ու քաղաքական պայմաններում Նազարբաեւը ձեռնարկի նաեւ նման բարեփոխումներ` ընդհանուր դեկորատիվ փոխատեղումների հետ զուգահեռ: