Հարի Օլդմանը «Ոսկե գլոբուս» է ստացել

Հարի Օլդմանը «Ոսկե գլոբուս» է ստացել
Լավագույն դրամատիկ տղամարդ դերասանի անվանակարգում «Ոսկե գլոբուս» է ստացել դերասան Հարի Օլդմանը: Այս մասին տեղեկանում ենք մրցանակի թվիթերյան պաշտոնական էջից: Օլդմանը այս մրցանակին արժանացել է «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորած կերպարի համար: Այս անվանակարգում մյուս առաջադրված թեկնածուներն են եղել` Թոմ Հենքսը, Թիմըթի Շալամեն, Դենիել Դեյ-Լյուիսը եւ Դենիել Վաշինգտոնը:



Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ անվանակարգում էլ «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Լեդի Բերթ» ֆիլմը: Համապատասխանաբար լավագույն երգիծական դերասանուհի մրցանակին արժանացել է Սիրշ Ռոնանը: