Հռոմի պապը կանանց թույլատրել է կրծքով կերակրել երեխաներին հենց արարողության ժամանակ

Հռոմի պապը կանանց թույլատրել է կրծքով կերակրել  երեխաներին հենց արարողության ժամանակ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 34 նորածնի է կնքել Վատիկանի Սիկստինյան տաճարում՝ նրանց մայրերին թույլատրելով անհրաժեշտության դեպքում հենց արարողության ժամանակ կրծքով կերակրել երեխաներին, հաղորդում է Reuters-ը: Պանտիֆիկն այդ օրը մկրտել է 16 տղա և 18 աղջիկ երեխայի, ներառյալ երկու զույգ երկվորյակի:



«Եթե նրանք այստեղ համերգ տան, եթե նրանց համար անհարմար լինի կամ շոգ և կամ նրանք քաղցած լինեն, կերակրեք նրանց կրծքով, որովհետև դա նույնպես սիրո լեզու է»,- ասել է Ֆրանցիսկոս պապն իր քարոզում:



Հայտնի է, որ աշխարհի շատ երկրներում կանայք մինչ օրս էլ բախվում են հասարակական վայրերում երեխաներին կրծքով կերակրելու դժվարությունների հետ, քանի որ հասարակությունը դա չի քաջալերում: