Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S9 և S9+ մոդելների լուսանկարը

Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S9 և S9+ մոդելների լուսանկարը
Samsung-ը պատրաստվում է ներկայացնել Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, որոնք iPhone-ի նոր մոդելների գլխավոր մրցակիցները կարող են դառնալ: The Daily Mail-ը ներկայացրել է համացանցում հայտնված սմարթֆոնների իրական լուսանկարները: Նկարում երևում է, որ Galaxy S9-ը կունենա հետին պանելի 1, իսկ S9+ մոդելը՝ 2 տեսախցիկ:



Սմարթֆոնները կունենան մատնահետքի ճանաչման գործիք, որի կոճակը կգտնվի հետին պանելին: Ըստ տեղեկության Galaxy S9-ը կունենա 5.8 դյույմ անկյունագծով էկրան, իսկ S9-ը՝ 6.2 դյույմ: Հեռախոսների գինը կտատանվի 916-1.036 ամերիկյան դոլարի սահմանում:



Samsung-ի նոր մոդելների պաշտոնական շնորհանդեսը կկայանա Լաս վեգասում հաջորդ շաբաթ մեկնարկելիք Consumer Electronics Show ցուցահանդեսին: