Բայդենը կմասնակցի՞ 2024 թ.-ի նախագահական ընտրություններին

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Քերոլին Մելոնին հայտարարել է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը չի մասնակցի 2 տարի անց կայանալիք ընտրություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Մելոնիի խոսքով՝ Բայդենի՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու մասին տեղեկությունը դեռևս ոչ պաշտոնական է։
NYT-ը որոշել է պարզել, թե ինչ է մտածում Մելոնին 2024 թվականին Բայդենի վերընտրվելու մասին։ Հաջորդ ընտրությունների ժամանակ Բայդենը կդառնա 81 տարեկան։
«Նա այլևս չի առաջադրվի», ասել է Մալոնին։ Այնուամենայնիվ, այս պահին ստույգ տեղեկություն չկա, թե արդյոք Բայդենը կհրաժարվի վերընտրվելու ծրագրից:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին
Կարծիքներ