Որքա՞ն ներդրում է իրականացվել 2017-ին կառավարության խոստացած 850 միլիոնի փոխարեն

Որքա՞ն ներդրում է իրականացվել 2017-ին կառավարության խոստացած 850 միլիոնի փոխարեն
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական շրջանում խոստացել էր մինչև տարվա վերջ շուրջ 850 մլն դոլարի ներդրում իրականացնել Հայաստանում: Ավելի ուշ իշխանություններից տարբեր առիթներով սրբագրեցին իրենց հայտարարածը, որ իրենք ոչ թե խոստացել են ուղիղ կերպով այդքան գումարի ներդրում ապահովել, այլ դա ավելի շատ իրենց ակնկալիքն է եղել՝ ծրագրերի տեսքով, որ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր կիրականացվեն, որոնք էլ, իրենց հաշվարկներով, կապահովեն **830-850** մլն դոլարի ներդրում: **Hraparak.am**-ը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հետաքրքրվեց, թե 2017-ին որքան ներդրում է իրականացվել Հայաստանում և որ ոլորտներում: Խնդրել էինք նաև նշել ներդրողների անունները, սակայն նախարարությունից մեզ ասացին, որ ներդրողների անունները չեն կարող հայտնել, կարող են նշել միայն այն ոլորտները, որոնցում կատարվել են այդ ներդրումները:



Այսպիսով, ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացվել են 2017 թ․ իրականացվելիք **շուրջ 70 ծրագիր**, որոնք արդեն իսկ իրականացվել են կամ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում:



Այդ ծրագրերի իրականացման արդյունքում **2017թ**. պետք է կատարվեր շուրջ **490 մլն. ԱՄՆ դոլար** ներդրում և կստեղծվի **7300 նոր աշխատատեղ**:



Տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով իրականացվել է շուրջ **475 մլն. ԱՄՆ դոլարի** ներդրում և ստեղծվել է շուրջ **4350** նոր աշխատատեղ:



Աշխատատեղերը ստեղծվել և ներդրումները կատարվել են հիմնականում.



**թեթև արդյունաբերության** (560 աշխատատեղ, շուրջ 10 մլն. ԱՄՆ դոլար),



**հանքագործության** (1510 աշխատատեղ, շուրջ 270 մլն. ԱՄՆ դոլար),



**գյուղատնտեսության** (1210 աշխատատեղ, շուրջ 77 մլն. ԱՄՆ դոլար),



**սննդի արդյունաբերության** (110 աշխատատեղ, շուրջ 3.5 մլն. ԱՄՆ դոլար),



**ոսկերչության** (75 աշխատատեղ, շուրջ 7.5 մլն. ԱՄՆ դոլար),



**ճշգրիտ ճարտարագիտության** (60 աշխատատեղ, շուրջ 4 մլն. ԱՄՆ դոլար),



**դեղագործության **(120 աշխատատեղ, շուրջ 8 մլն. ԱՄՆ դոլար),



**խմիչքի արտադրության** (330 աշխատատեղ, շուրջ 9 մլն. ԱՄՆ դոլար)



**այլ** **ոլորտներում** (375 աշխատատեղ, շուրջ 86 մլն. ԱՄՆ դոլար) ոլորտներում։



Արդեն իսկ բացված աշխատատեղերը և կատարված ներդրումները հիմնականում եղել են **Երևանում (շուրջ 1235 աշխատատեղ, շուրջ 120.5 մլն. ԱՄՆ դոլար)**







_Ընդհանուր առմամբ մարզերում կատարվել է շուրջ __**354.5**__ մլն. ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել է շուրջ __**3115**__ նոր աշխատատեղ, որից՝_







**Վայոց Ձորում** (շուրջ 1500 աշխատատեղ, շուրջ 260 մլն. ԱՄՆ դոլար),



**Արարատում** (շուրջ 470 աշխատատեղ, շուրջ 20 մլն. ԱՄՆ դոլար),



**Տավուշում** (շուրջ 230 աշխատատեղ, շուրջ 2.5 մլն. ԱՄՆ դոլար),



**Սյունիքում** (շուրջ 160 աշխատատեղ, շուրջ 12.5 մլն. ԱՄՆ դոլար),



**Գեղարքունիքում** (շուրջ 70 աշխատատեղ, շուրջ 5 մլն. ԱՄՆ դոլար),



**Կոտայքում** (շուրջ 350 աշխատատեղ, շուրջ 20 մլն. ԱՄՆ դոլար),



**Լոռիում** (շուրջ 70 աշխատատեղ, շուրջ 16 մլն. ԱՄՆ դոլար),



**Արմավիրում** (շուրջ 200 աշխատատեղ, շուրջ 14 մլն. ԱՄՆ դոլար)



**Շիրակում **(շուրջ 30 աշխատատեղ, շուրջ 2 մլն. ԱՄՆ դոլար)



**Արագածոտնում **(շուրջ 35 աշխատատեղ, շուրջ 2.5 մլն. ԱՄՆ դոլար)



_1. _Ինչ վերաբերում է ամբողջ 2017թ. կատարողականին, ապա նախնական հաշվարկներով վերոնշյալ ծրագրերի մասով կանխատեսվում է, որ կկատարվի շուրջ **505** մլն. ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի առնվազն **5200 նոր աշխատատեղ**։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**