Apple-ը ներողություն է խնդրել և հուսադրել, որ 2018-ից iPhone-նների մարտկոցների մասին մանրամասն տեղեկություն կտրվի

Apple-ը ներողություն է խնդրել և հուսադրել, որ 2018-ից iPhone-նների մարտկոցների մասին մանրամասն տեղեկություն կտրվի
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ Apple-ը ներողություն հայցող մեկնաբանություն է հրապարակել iPhone-ի հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու համար։ Տեղեկության համաձայն, նախորդ տարի թողարկված iOS 10.2.1-ի թարմացումը, որն արվում է մարտկոցների աշխատանքը երկարացնելու համար՝ նվազեցնում է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone SE մոդելների արտադրողականությունը։ Ընկերությունում հուսադրել են, որ 2018-ի սկզբին կթողարկվի iOS թարմացում, որն iPhone օգտագործողներին մանրամասն տեղեկություն կտա մարտկոցների մասին։