Apple-ն իր խորամանկ քայլի արդյունքում կարող է սնանկանալ

Apple-ն իր խորամանկ քայլի արդյունքում կարող է սնանկանալ
Վերջերս բազմաթիվ դատական հայցեր են ներկայացրվել տարբեր քաղաքացիների կողմից՝ Apple-ի դեմ, գրում է [phonearena.com-](https://www.phonearena.com/news/More-lawsuits-against-Apple-over-iPhone-slowdowns-one-demands-1-trillion_id101077)ը։ Բանն այն է, որ Apple-ը ընդունել էր, որ իր կողմից iPhone սմարթֆոնների հին մոդելների օպերացիոն համակարգի աշխատանքը միտումնավոր դանդաղեցնում է:



Հայցվորների շարքում է նաև Վիոլետա Մաիլյանը, ով Apple-ից 999,999,999,000 դոլար փոխհատուցում է պահանջում: Հայցում նշվում է, որ Apple ընկերությունը միտումնավոր դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքը՝ չտեղեկացնելով օգտատերերին:



Օգտատերերին բարկացրել է այն հանգամանքը, որ ընկերությունն առկա խնդրի մասին խոստովանել է բավականին ուշ։ iPhone-ների բազմաթիվ օգտատերեր այդ ընթացքում զգալի գումար են ծախսել սմարթֆոնի աշխատանքն արագացնելու ապարդյուն փորձերի վրա:



Կարծիք կա, որ այս քայլին Apple-ը միտումնավոր է գնացել՝ մարդկանց դրդելով ձեռք բերելու iPhone-ի ավելի նոր ու թանկ մոդելներ:



Նյութը պատրաստվեց՝ [Նոթբուք Սենթրում](http://notebookcentre.am/)։