Վախճանվել է Սթենլիի գավաթի քառակի դափնեկիրը

Վախճանվել է Սթենլիի գավաթի քառակի դափնեկիրը
Մահացել է Սթենլիի գավաթի քառակի դափնեկիր «Տորոնտո» Ազգային հոքեյի լիգայի ակումբի անդամ, հոքեյիստ Ջոննի Բաուերը: Այս մասին հայտնում է TSN-ը: Բաուերը 94 տարեկան էր: Նշվում է, որ Բաուերը մահացել է կարճատեւ պնեւմանիայի հետեւանքով: Նա եղել է դարպասապահ, անցկացրել 552 հանդիպում Ազգային հոքեյի լիգայում, որտեղ 250 հանդիպում ավարտել հաղթանակով: Մեկ խաղի ընթացքում բաց է թողել 2,51 տափօղակ: Արժանացել է բազմաթիվ մրցանակների: Իր սպորտաձեւում եղել է լավագույններից մեկը: