«Հրապարակ». «Մեսսիեր 53 հոթել Երեւան»-ը վաճառվել է 10մլն դոլարով. Բեգլարյա՞նն է գնորդը

«Հրապարակ». «Մեսսիեր 53 հոթել Երեւան»-ը վաճառվել է 10մլն դոլարով. Բեգլարյա՞նն է գնորդը
Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել «Մեսսիեր 53 հոթել Երեւան» (Խանջյան փողոցին հարակից «Ջոս» ռեստորանային համալիրի հարեւանությամբ) նորերս կառուցված, ընդամենը երկու ամիս գործող հինգաստղանի բավականին շքեղ հյուրանոցի վաճառքը:



Իրական գնորդները չեն բացահայտվում (տալիս են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նրա երբեմնի շտաբի պետ Հարություն Փամբուկյանի անունները)։ Գործարքի գինը, ըստ լավատեղյակների, կազմել է մոտ 10 միլիոն դոլար: