Երեւանում գույքագրում, հաշվառում, գնահատում կարվի նոր կարգով

Երեւանում գույքագրում, հաշվառում, գնահատում կարվի նոր կարգով
Համայնքային գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացման և համայնքային գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին Երևան համայնքի բյուջեի եկամուտների ավելացման նպատակով այսօր Երեւանի ավագանին քննարկել եւ հաստատել է Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:



Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ սույն կարգը սահմանում է գույքի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ գույքագրման, հաշվառման, գնահատման, համայնքային սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման և գույքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: