Ահաբեկիչները Նիգերիայում քաղաք են գրավել

Ահաբեկիչները  Նիգերիայում քաղաք են գրավել
«Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակում են գործել Մայիդուգուրի քաղաքի վրա:



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Մինչ այդ, նույն խմբավորման գրոհայիններին հաջողվել էր գրավել Մագումերի քաղաքը Նիգերիայի հյուսիսում:



Նշենք, որ ահաբեկչական ծայրահեղական այս խմբավորումը գործում է հիմնականում Նիգերիայում, Նիգերում Չադում եւ Կամերունում եւ արդեն երկու տարի է հանդիսանում է ԻՊ մի թեւը: Այս երկրներում էլ խմբավորումը պարբերաբար հարձակումներ է իրականացնում ինչպես ոչ մուսուլման բնակչության, այնպես էլ պետական եւ միջազգային կառույցների գրասենյակների եւ աշխատակիցների վրա: