Nokia-ն կվերականգնի E71 qwerty սմարթֆոնի վաճառքը

Nokia-ն կվերականգնի E71 qwerty սմարթֆոնի վաճառքը
HMD Global-ն աշխատում է «լիաչափ» ստեղնաշարով հեռախոսներից մեկի՝ Nokia E71-ի նոր տարբերակի վրա:



Տարածված տեղեկությունների համաձայն, այն կթողարկվի 2018-ին, կունենա՝ 3,5 դյույմանոց սենսորային դիսփլեյ՝ 480p, Snapdragon 205 պրոցեսոր, 4G, Bluetooth SIG, 1 գեգաբայթ RAM-ի, 8 գեգաբայթ կուտակիչ և 3 մեգապիքսելոց խցիկ:



Վաճառքի կհանվեն 1 և կամ 2 SIM քարտով մոդելները: Հեռախոսի գինը ենթադրվում է, որ կարժենա 150-ից 300 դոլար: Ընկերությունը սակայն այս մասին դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:



Նյութը պատրաստվեց՝ [Նոթբուք Սենթրում](http://notebookcentre.am/)։