Մահացել է «Հարրի Փոթերի» աստղ Փոլ Գրանտը

Մահացել է «Հարրի Փոթերի» աստղ Փոլ Գրանտը

56 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Փոլ Գրանտը, ով նկարահանվել է Հարի Փոթերի և «Աստղային պատերազմներ» ֆիլմերում։  Այս մասին հայտնել են արտիստի հարազատները։

«Գրանտին մարտի 16-ի երեկոյան գտել են Լոնդոնի Քինգս Կրոս երկաթուղային կայարանի մոտ` անգիտակից վիճակում և տեղափոխել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: 
Սակայն նա կենսապահովման ապարատից անջատվել է միայն մարտի 19-ին»,- The Sun-ին պատմել են դերասանի հարազատները։

Գրանտի մահվան հանգամանքները չեն հաղորդվում։ 

«Հայտնի է, որ դերասանը նախկինում պայքարել է ալկոհոլի և թմրամոլության դեմ»,- հավելել է The Sun-ը։