Ահաբեկչություն Աֆղանստանում, զոհվել է յոթ ոստիկան

Ահաբեկչություն Աֆղանստանում, զոհվել է յոթ ոստիկան
Առնվազն յոթ մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած հերթական ահաբեկչական բռնարարքի հետեւանքով: Այս մասին հայտնում է [Khaama Press](https://www.khaama.com/suicide-car-bomb-rocks-kandahar-casualties-feared-04097)-ը: Միջադեպը տեղի է ունեցել Մեյվանդ քաղաքում, որը գտնվում է Աֆղանստանի հարավում, Ղանդահարի նահանգում: Ըստ տեղի անվտանգության ծառայության տարածած հայտարարության զոհերը եղել են ոստիկաններ: Բռնարարքն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Դեռւես որեւէ խմբավորում չի ստանձնել արարքի պատասխանատվությունը: