Մահացել է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը

Մահացել է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը
Մահացել է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ **Համլետ Խաչատրյանը**։ Խաչատրյանի նախագծերով Երևանում իրականացվել են «Երևան» հյուրանոցի (1999-2000), Արարատյան թեմի առաջնորդարանի (1980-1981), Շուշիում՝ «Խանի աղջկա պալատի» (2002) վերակառուցումները, Ժնևում՝ «Ֆրանկ Մյուլլեր» կենտրոնի համալիրի գլխավոր հատակագիծն ու կառուցապատումը (2004), կառուցվել Գառնիի ամրոցի (1982), Գլաձորի համալսարանի (1984, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1985) թանգարանները, Աշտարակում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (1985), երկրաշարժի զոհերի հուշարձանը Բելգրադում (1990) և այլն։ Ձևավորել է «Լայպցիգ-80» միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարը։ Նա կազմել է Պարույր Սևակ գյուղի գլխավոր հատակագիծը (1980), Նոր Սպիտակի գլխավոր հատակագիծն ու մանրամասն հատակագծման (1989) նախագծերը։



Համլետ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը18․00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը դեկտեմբերի 23-ին ժամը 12․00-ին Ճարտարապետների միությունում։