Կառավարությունը կսուբսիդավորի խմելու ջրի թանկացումը

Կառավարությունը կսուբսիդավորի խմելու ջրի թանկացումը
Կարեն Կարապետյանի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունն ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման մասին» որոշում:



Որոշման նպատակը հայտով ներկայացված բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանաչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162.702 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 9.702 դրամը (ներառյալ ԱԱՀ) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց 28.712 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնից 1.712 դրամը (ներառյալ ԱԱՀ) սուբսիդավորելն է:



Կարեն Կարապետյանը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մշակել կարգ, որի համաձայն հետագա նման գործողությունների դեպքում կառավարությունը կսուբսիդավորի միայն սոցիալապես խոցելի խմբերին, ոչ թե համատարած բոլորին: